ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
Ասում են՝ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ շուտով նախագահական նստավայրի մոտ կկանգնեցվի «Անհայտ հրաման տվողի» հուշարձանը:
ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ
Ըստ միջազգային դիտորդների, մարտի 1-ին Հայաստանում սկսվեցին վերջին սերնդի բարեփոխումները:
...
ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - 2008
Դաշնակցական նախարարների փոփոխությունը ցույց տվեց, որ դաշնակցությունում «ստրուկների ապստամբություն» է սկսվել` Սպարտակի գլխավորությամբ:
...
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ-ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
(Համարյա «Իդեալ»-ի գովազդ)
Արթուր Բաղդասարյան - Շեֆ ջան, իմացել եմ: Հունիսի 20-ին միտինգ ա լինելու հրապարակում ...
Սերժ Սարգսյան - Ո՞ր հրապարակում...
Ա.Բ. - Եսի՞մ...
Արթուրը չգիտեր, որ Երևանում միտինգի համար կա 30-ից ավելի իդեալական հրապարակ:
...
ԿՄԵԿՆԻ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻ
Կոմպոզիտորների միության դիտարկմամբ, դատելով նրանից, որ Արմեն Աշոտյանն ուզում է Ղազախստանում դեսպան դառնալ, Հայաստանում նրա բոլոր երգերն արդեն երգված են:
...
ԹՇՆԱՄՈՒ ԴԵՐՈՒՄ
«Հայֆիլմ»-ից հայտնում են, որ մարտի 1-ից սկսած` ՀՀ ոստիկանությունը Ազատության հրապարակում նկարահանվում է «ԺվպՉվՏռ ՊՏջՏՐ» մարտաֆիլմում:
...
ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՉԵՆՋ
Այս շաբաթ ՀՅԴ-ի շառերին փոխարինեց Ավշառը: